Ո՞վ կարող է փոխարինել Մադրիդի «Ռեալ»-ում Ռաֆայել Վարանին
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն ամռանը կարող է լքել ակումբը։
Դեռ չեն նշվում մանրամասներ, թե ինչո՞ւ պիտի լքի ակումբը Վարանը, սակայն խոսվում է, որ ֆրանսիացու և ակումբի ղեկավարների միջև հարաբերությունները լարված են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վարանին կարող է փոխարինել իտալական «Նապոլի»-ու սենեգալցի պաշտպան Կուլիբալին։ Դեռ նախորդ ամռանը թոփ ակումբները որս էին սկսել սենեգալցու համար, սակայն Կուլիբալին որոշեց մնալ Նեապոլում։