Երևանը կմիանա «Մոլորակի ժամին»
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ միանում է «Մոլորակի ժամին»:
«Հարգելի համաքաղաքացիներ,
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»: