ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը

Փաշինյանի կառավարությունը քաղաքացու հանդեպ սոցիալական պատասխանատվությունից իրեն ազատված է համարում

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը իր հարցազրույցներից մեկում բավական ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ, հայտնի է դարձել, որ նախորդ իշխանությունների օրոք նախատեսված է եղել փոփոխություններ կատարել ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ։ Մասնավորապես, նախատեսված է եղել 10 մարզի փոխարեն ունենալ 5 մարզային միավոր, փոքր թվով աշխատակազմով։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ներկայումս եռաստիճան վարչատարածքային կառավարման համակարգ է գործում՝ կառավարություն-մարզ-համայնք։ Ընդ որում՝ համայնքը կարող է ինչպես մեկ, այնպես էլ մի քանի բնակավայրերից բաղկացած լինել։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ներկայումս շարունակում է ընթանալ համայնքների խոշորացման ծրագիրը։ Նոր իշխանությունները կարծես թե այս ուղուց հրաժարվել են և որդեգրել այլ ճանապարհ։ Պահպանելով հանդերձ հիմնական գիծը՝ ունենալ փոքր, բայց արդյունավետ աշխատող աշխատակազմեր մարզպետարաններում, ներկայիս իշխանությունները որոշել են պահպանել 10 մարզի կառուցվածքը, ասել է թե՝ 10 մարզպետարանները, սակայն դրանով հանդերձ, իրականացնել այդ նույն մարզպետարանների աշխատակազմերի մինչև 40 տոկոսի կրճատում։

Իր հարցազրույցում Պապիկյանը նկատել է, որ ապագայում կա նպատակ վարչատարածքային կառավարումը դարձնել երկաստիճան, այսինքն՝ կառավարություն-համայնք, իսկ մարզպետարանները վերածել զարգացման տարածքային կենտրոնների, պահպանելով հանդերձ, սակայն կարևոր մի գործառույթ, կապված պատերազմական իրավիճակում թիկունքային ապահովման հետ։

Մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը շատ ավելի բարդ է, իսկ սոցիալական մռայլությունը շատ ավելի խիտ, այս քաղաքականությունը կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների, որովհետև ամեն մի փակվող աշխատատեղը մարզում դա մեկ ընտանիքի պոտենցիալ կերպով առանց օրվա հացի թողնել է նշանակում։ Սակայն կարծես թե սա այնքան էլ չի հուզում նոր իշխանություններին, և նրանք որոշել են իրականացնել մի ծրագիր, որը բոլոր կառավարությունների օրակարգում էլ եղել է, սակայն հաշվի են առնվել պետության՝ իր քաղաքացիների հանդեպ ունեցած սոցիալական պատասխանատվությունը, երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը և այլ պարամետրեր ու չի իրականացվել պետական ապարատի օպտիմալացման ծրագիրը, հասկանալով թե ինչի կարող է դա հանգեցնել։

NEWSPRESS.am