Մադուրո-Թրամփ հարաբերությունները լարվում են
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Վենեսուելայից 5 միլիարդ դոլար գողանալու մեջ, որը նախատետված է եղել դեղերի արտադրության համար:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ԱՄՆ-ն փորձել էր մարդասիրական օգնություն հասցնել Վենեսուելային, սակայն Վենեսուելայի ղեկավարությունը հրաժարվել էր այն ընդունել: Դրանից հետո մի քանի բեռնատարներ՝ մարդասիրական օգնությսմբ բեռնված, հրկիզվել էին հենց սահմանին, որի մեջ Ամերիկան մեղադրեց վենեսուելական բանակին:
Միայն մի քանի շաբաթ անց The New York Times ամերիկյան պարբերականը հրապարակեց հոդված, որում ասված էր, որ բեռնատարները հրկիզել էին Վենեսուելայի նախագահի դեմ ցույցի դուրս եկած ցուցարարները: