Դաժան սպանություն Ռուսաստանում. ամուսինները սպանել են իրենց տան 4 հյուրերին
Ռուսաստանի Սվերդլովի շրջանի գյուղերից մեկում երիտասարդ ամուսինները դաժանաբար չորս հոգու են սպանել:
Երիտասարդ աղջկա ծնողների տանը հյուրընկալվելիս, ամուսինները սպանել են աղջկա մորը, քրոջը, քրոջ ամուսիններին և ազգականներից մեկին, ով այդ պահին ևս նրանց տանն է եղել:
Սպանությունը կատարելուց հետո, նրանց մարմինները թաքցրել են տան նկուղում:
1997 թվականին ծնված Ալեքսանդր Նետունյաևն արդեն ձերբակալվել է, իսկ նրա կինը՝ 1995 թվականին ծնված Անաստասիյա Ռյաբուխինան հետախուզման մեջ է: