Դոնալդ Թրամփը ցանկանում է՝ Բրազիլիան անդամակցի ՆԱՏՕ-ին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն մտածում է առաջիկա ժամանակներում Բրազիլիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ:
Այդ մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին հյուրընկալելուց հետո: Թրամփը հավելել է. «Բրազիլիայի և Ամերիկայի հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա»:
Ավելի ուշ՝ Բրազիլիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մտադիր են քննարկել Վենեսուելայում հնարավոր ռազմական միջամտության հարցը, քանի որ, ինչպես ինքը, այնպես էլ Բրազիլիայի նախագահը, Նիկոլաս Մադուրոյին համարում են ոչ լեգիտիմ նախագահ: