Հրաձգություն Նյու Յորքում. կա 4 վիրավոր
Նյու Յորքի ոստիկանությունը փնտրում է քաղաքի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդուն: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կայքերից:
Հրաձգության հետևանքով 4 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նյու Յորքի ոստիկանությունը դեռևս չի պարզել տղամարդու ինքնությունը, ինչն էլ ենթադրում է, որ նրա գործողություններից հնարավոր է էլի տուժածներ լինեն:
Ոստիկանությունը տեղի բնակչությանը զգոնության կոչ է արել: