Պորոշենկոն խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նա հավելել է, որ նախագահական ընտրություններից հետո, որքան հնարավոր է շուտ, կանցնի իր խոստման իրականացմանը: Պորոշենկոն ասել է նաև, որ Ռուսաստանը ցանկացած մեկին նախընտրում է տեսնել Ուկրաինայի նախագահ, բացի իրենից, քանի որ, նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Պորոշենկոյից բացի ով էլ դառնա նախագահ, Ղրիմը սկուտեղի վրա կմատուցի Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 5-րդ տարին, ինչ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է: