Հյուսիսային Կորեան զիջումների չի գնա ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը քննարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ապամիջուկայնացման ծրագրի շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցման հարցը:
Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Խին: Վերջինս հայտարարել է, որ իրենք մտադիր չեն զիջումների գնալ Ամերիկայի հետ:
Արտգործնախարարը նշել է նաև, որ շուտով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ հայտարարություն կանի բանակցությունների հետագա ճակատագրի վերաբերյալ: