Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը հիմա էլ սիրահետում է Քլոե Քարդաշյանին (ֆոտո)
35-ամյա Սքոթ Դիսիքը, ով 39-ամյա Քորթնի Քարդաշյանի նախկին քաղաքացիական ամուսինն է, նրա երեխաների հայրը, հրապարակում է արել Ինստագրամում։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Նա հրապարակել է 34-ամյա Քլոե Քարդաշյանի լուսանկարը և խոստովանել իր սիրո մասին։ Հրապարակման տակ նա գրել է․ «Ես մի ամբողջ շաբաթ սպասում էի, որ հրապարակեմ սա»։
Հրապարակումից հետո Սքոթի երկրպագուները տարածել են այս լուսանկարը և հայտնել, որ իրենք համակրում են Քլոեին։