Վիեննան աշխարհի ամենահարմարավետ քաղաքն է
Mercer-ը ներկայացրել է ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ցանկը:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, ցանկը գլխավորում է Վիեննան: Ցանկը կազմելիս հաշվի են առնվում մի շարք պարամետրեր, այդ թվում՝ կենսամակարդակը, տնտեսական ու քաղաքական ասպեկտները, տրանսպորտային հարմարավետությունը, կրթության մակարդակը և մի շարք այլ չափանիշներ:
Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Ցյուրիխ քաղաքը, իսկ լավագույն եռյակը փակել է կանադական Վանկուվերը: Լավագույն տասնյակում են հայտնվել Դյուսելդոևֆ, Ֆրանկֆուրտ, Կոպենհագեն, Ժնև, Բազել քաղաքները:
Ապրելու համար ոչ բարենպաստ են ճանաչվել Մերձավոր Արևելքում գտնվող մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Բաղդադը, Դամասկոսը, Եմենի մայրաքաղաք Սանան: