ԱՄՆ-ում ձերբակալվել է աշխարհահռչակ մարզիկ Կոնոր Մակգրեգորը
Աշխարհահռչակ սկանդալային մարզիկ Կոնոր Մակգրեգորը ձերբակալվել է Մայամի Բիչում։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, նախկին չեմպիոնին ձերբակալել են Մայամի Բիչ քաղաքում երկուշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ նա խլել է երկրպագուի հեռախոսը։
Երբ Մակգրեգորը հյուրանոցից դուրս է եկել, նրան է մոտեցել երկրպագու և փորձել լուսանկարվել նրա հետ, սակայն Մակգրեգորը խլել է նրա հեռախոսը և ջարդել։
Առայժմ չեն հաղորդվում մանրամասներ, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվելու Մակգրեգորին։