Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կլքի ակումբը։ Այդ մասին տեղեկացնում են գերմանական սպորտային պարբերականները:
Ըստ կայքերի՝ Լևանդովսկին չի ցանկանում այլևս մնալ Գերմանիայում և, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Այդ տրանսֆերի կայացումը հավանական է, քանի որ թե՛ Լևանդովսկին, և թե՛ մադրիդյան թիմի ղեկավարները կողմ են այս տրանսֆերին։
Ընդգծենք, որ դեռ նախորդ ձմռանն էր իսպանական ակումբը ցանկանում գնել Լևանդովսկիին։