«Ժամանակ». Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են. ԲՀԿ ղեկավարը վարչապետին խորհուրդ է տվել
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել տնտեսական հեղափոխությանն առնչվող խնդիրներ:
Մասնավորապես՝ Ծառուկյանը խորհուրդ է տվել ավելի անհատական մոտեցում ցուցաբերել Հայաստանում ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ, քանի որ այժմ նրանք անտեսվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում