Դոնալդ Թրամփը հերթական անգամ ձեռնոց է նետում ամերիկյան հեռուստաընկերություններին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրություններին չի մասնակցի, իր խոսքով ,«կեղծ» հեռուստաընկերությունների կազմակերպած դեբատներին: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ նախագահը, սակայն, չի նշել, թե հատկապես որ լրատվամիջոցներն է մտադիր բոյկոտել: Ավելի վաղ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ իր կողմից առաջադրված թեկնածուները չեն մասնակցի Fox News հեռուստաընկերության կազմակերպած դեբատներին:
Հիշեցնենք, որ Fox News հեռուստաընկերությունը հայտնի է նախագահ Թրամփի գործունեությունը դրական տեսանկյունից լուսաբանելով: