«Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հրաժարական տալ
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խաղարկության Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ հանդիպումը ձախողելու դեպքում հրաժարական կտա: Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Իտալական մի շարք կայքեր գրում են, որ Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ դեռ Իտալիայի առաջնության նախորդ տուրի «Նապոլի»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Ընդգծենք, որ թիմի ղեկավարները ցանկանում են տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն Ալեգրին շարունակում է բավարարել նրանց միայն Իտալիայի չեմպիոնի տիտղոսով: