ԱՄՆ-ն կոալիցիա կստեղծի Վենեսուելայում
Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանության փոփոխության համար:
Այդ մասին ասել է Ամերիկայում ազգային անվտանգության հարցերով նախագահ Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ գործող նախագահ Մադուրոն պետք է խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնի, իսկ իրենք փորձում են դրան հասնելու համար այլ երկրների հետ միասին ճնշումներ գործադրել Նիկոլաս Մադուրոյի վրա:
«Ես ցանկանում եմ, որ ավելի շատ երկրներ ներգրավվեն, որպեսզի Վենեսուելայի կոռումպացված իշխանությունն օր առաջ հրաժարական տա: Սա է մեր նպատակը»,-ասել է Բոլթոնը: