«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի դեմ քրեական գործի դրվագներից մեկով անցնում է «Իմ քայլի» պատգամավորը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։
«Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա. տարիներ առաջ տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ արդեն նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել»,- պատմեցին բուհի աշխատակիցները։
Երեկ ողջ օրը Հովհաննես Հովհաննիսյանն իր երկու համարով էլ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: