«Հրապարակ». Փաշինյանի տնտեսական հեղափոխության մեկնարկը Տավուշից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Լոռու մարզ, որտեղ անցկացվելու է տնտեսական ֆորում՝ տասնյակ գործարարների, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գրեթե բոլոր մարզերում նմանատիպ ֆորումներ անցկացնել եւ կոչ անել մարզերում ներդրումային ծրագրերի իրականացման։
Մեկնարկը տրվել է Տավուշի մարզից՝ անցած տարվա սեպտեմբերին։ Իսկ հիմա, երբ կառավարության ծրագրի ընդունմամբ հայտարարվել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, նախատեսում են կազմակերպվող ֆորումներն ավելի ներկայացուցչական դարձնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում