«Հրապարակ»․ Սիրիա զորախումբ ուղարկելու «խերը». Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի՝ նախատեսվող այցը ԱՄՆ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների՝ Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք:
Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի է, և դրական պատասխան է ստացել:
Թեև ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը և մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն: «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար: Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,-ասաց մեր աղբյուրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում