Ամեն ինչ թեժանում է. Մաուրո Իկարդիի կինը սպառնացել է «Ինտեր»-ի ղեկավարներին
Գրանդ ակումբները, որոնք ցանկանում են գնել «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը, հետևում են նրա շուրջ ծավալվող իրադարձություններին: Ըստ իտալական սպորտային պարբերականների՝ Իկարդիի կինը՝ Վանդա Նառան, ով համարվում է նաև նրա գործակալը, սպառնացել է թիմի ղեկավարությանը:
Իկարդիի կինը նշել է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ չի վերադառնա, մինչև ակումբը նրան չվերադարձնի ավագի թևկապը: Նա նաև նշել է, որ ակումբը պետք է ներողություն խնդրի Իկարդիից:
Ընդգծենք, որ օրեր առաջ թիմն Իկարդիին զրկեց ավագի թևկապից: