Տոնի Կրոսսն այլևս պետք չէ Մադրիդի «Ռեալ»-ին
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է փոխարինող գտնել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսսին:
Կայքերը նշում են, որ Կրոսսը չի ցանկանում լքել Մադրիդը, սակայն թիմի ղեկավարները դժգոհ են նրա խաղից:
Դեռ նախորդ ամռանը ակումբը ցանկանում էր գնել իտալական «Լացիո»-ի առաջատար Սերգեյ Միլինկովիչ Սավիչի տրանսվերը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ:
Ամենայն հավանականությամբ Կրոսսի փոխարինողը կլինի հենց Սերգեյ Միլինկովիչ Սավիչը: