ԱՄՆ-ի պետական պարտքը դարձել է 22 տրիլիոն դոլար
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքը, առաջին անգամ իր պատմության մեջ հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 22 տրիլիոն դոլարի: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Ֆինանսների նախարարության տվյալներով, վերջին երկու ամսում պետական պարտքն աճել է 90 միլիարդ դոլարով, իսկ վերջին 11 ամսում, ավելի քան մեկ տրիլիոն դոլարով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին պետական պարտքն անհամեմատ արագ է աճում, ինչի պատճառը 2018 թվականին կատարված հարկային բարեփոխումներն են, ինչը երկրի վրա շուրջ 1.5 տրիլիոն դոլար արժեցավ, ինչպես նաև անհամեմատ մեծացել են պաշտպանության համար նախատեսված ծախսերը: