Պեպն ու Ալվեշը նորից միասի՞ն․ բրազիլացին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Փարիզյան «ՊՍԺ»-ի պաշտպան Դանի Ալվեշը ցանկանում է ամռանը լքել Փարիզն ու տեղափոխվել Անգլիա։ Այդ մասին տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները:
Ըստ աղբյուրների՝ նա ցանկանում է խաղալ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ում։ Պեպն ու Ալվեսը միասին աշխատել են դեռ կատալոնական «Բարսելոնա»-ում։
Ընդգծենք, որ Դանի Ալվեշը 35 տարեկան է արդեն, սակայն պահպանում է իր մարզավիճակը։