Անգլիան և Իսպանիան ճանաչեցին Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Մեծ Բրիտանիան և Իսպանիան համալրեցին այն երկրների շարքը, որոնք վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Բոլոր եվրոպական երկրները համարում են, որ Գուայդոյի ամենակարևոր խնդիրը Վենեսուելայում արդար և ազատ արտահերթ ընտրություններ անցկացնելն է:
Ավելի վաղ Շվեյցարիան էր հայտարարել Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու որոշման մասին: