Հայտնի է, թե որքան գումար է պատրաստվում «Յուվենտուս»-ն առաջարկել Մարսելոյի համար
Գաղտնիք չէ, որ դեռ նախորդ ամռանը Թուրինի «Յուվենտուս»-ն ամեն ինչ անում էր, որ ձեռք բերի Մարսելոյին, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։
Արդեն հիմա իտալական սպորտային պարբերականները ակտիվորեն գրում են, որ իտալական ակումբն առաջարկ է նախապատրաստում, որ այս ամռանը ներկայացնի «Ռեալ»-ին։
Ըստ նախնական տեղեկությունների, այդ գումարը կազմում է 45 միլիոն եվրո։
Ընգծենք, որ վերջերս Մարսելոն խնդրել էր «Ռեալ»-ի ղեկավարությանը, որ «Յուվենտուս»-ի կողմից ուղարկված առաջարկի դեպքում իրեն թողնեն լքել ակումբը։