Վիրավորված զինծառայողներին աշխատանքի կընդունենք ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում. Արթուր Վանեցյան
Ես մեծ սիրով Ազգային անվտանգության ծառայհությունում և Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժվող, բուժում ստացած տղաներին: Այդ մասին այսօր Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ինձ ասացին, որ հնարավոր է, որ մենք մեր պահանջները ներկայացնենք, այսինքն՝ ինչ հմտություններ են պետք այդ մարդկանց մեզ մոտ աշխատելու համար: Կնախապատրաստվեն, ուսումնական պրոցեսը կանցնեն ու կգան աշխատանքի»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Նա կարծիք հայտնեց, որ այդ համագործակցությունն իրենց մոտ կստացվի: Ըստ Վանեցյանի՝ այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում ենք ստացել իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ամեն դեպքում իրենց ոգով սպաներ են, զինվորականներ են:
«Կարծում եմ՝ աշխատանքը Պաշտպանության նախարարությունում որոշակի առողջական խնդիրներից ելնելով չեն կարող շարունակել, բայց շարունակել ԱԱԾ-ում իրենց համար էլ շատ հետաքրքիր կլինի և ոգևորող: Ես խոստանում և պարտավորվում եմ առաջիկայում և մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ և հնարավինս՝ ինչքան հնարավոր է, մեր տղաներին մեր հերոսներին ներգրավենք այդ աշխատանքներում, թե Ֆուտբոլի ֆեդերացիայում, թե′ Ազգային անվտանգության ծառայությունում»,- ընդգծեց այդ կառույցների ղեկավարը: