Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հեռանալ «Բավարիա»-ից
Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից։
Մասնավորապես, կայքերը նշում են, որ Խամեսը դժգոհ է Մյունխենում իր կարգավիճակից և ցանկանում է նոր ակումբ փնտրել։
Դեռ տեղեկություններ չկան, թե որ ակումբներն են ցանկանում իրենց կազմում տեսնել կոլումբիացուն։
Հավելենք, որ Խամեսի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ին։