Բնության անոմալիաներ․ ԱՄՆ-ում ավելի ցուրտ է, քան Անտարկտիդայում
ԱՄՆ-ում եղանակային անոմալիաների հետևանքով մահացել է ավելի քան 5 մարդ։ Միանգամից մի քանի նահանգում ջերմաստիճանը հասնում է մինչև 30 աստիճան ցրտի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ամենացուրտ նահանգներում կանգնած է քաղաքային կյանքը, դպրոցները փակ են, մարդիկ չեն գնում աշխատանքի։ Փակ են նաև խանութները։ Նահանգային իշխանությունը հորդորել է տանից դուրս չգալ։
ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքում 47 աստիճան ցուրտ է Չիկագոյում՝ 45։ Հետաքրքիր է, որ Անտարկտիդայում, որտեղ 32 աստիճան ցուրտ է, ավելի տաք, քան՝ Չիկագոյում ու ԱՄՆ-ի այլ նահանգներում։