ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հարաբերությունները լարվում են
ԱՄՆ- ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատրաստվում է Վենեսուելայից հետ կանչել իր դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների մի մասին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այս որոշման հիմքում իր աշխատակիցների անվտանգության ապահովումն է: Խոսքն այն աշխատակիցներին է վերաբերում, ովքեր հատուկ դիվանագիտական աշխատանքներ չեն տանում, միևնույն ժամանակ Վենեսուելայում կշարունակեն աշխատել ամերիկյան դիվանագիտական կառույցները:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդին համարում է Վենեսուելայի լեգիտիմ նախագահ:
Ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփի հայտարարությունը հեղաշրջման փորձ էր որակել և ասել, որ խզում է Ամերիկայի հետ դիվանագիտական կապերը: