«Ժամանակ». Իսագուլյանին կանչել են ԱԱԾ. նա կարծում է, որ քաղաքական հետապնդման զոհ է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում