Հասկացանք, որ Մարտի 1-ը ծանր ու քաղաքական խոչընդոտներով ուղեկցվող գործ է, իսկ տուշոնկայի գո՞րծը...
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես փորձելու եմ այսուհետ խափանման միջոց փոխել-չփոխելու այս տունտունիկին չանդրադառնալ, կլինի՝ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը թե մեկ ուրիշը: Այս ամենը արդեն, կներեք, անլուրջ է դառնում: Մի քանի ամիսների ընթացքում դուք չկարողացա՞ք ավարտին հասցնել տուշոնկայի գործը, որ դա դատարան ուղարկեք ու էս զավեշտը չբեմադրվի... Լավ, ամոթ չի՞... Հասկացանք, որ մարտի 1-ը ծանր ու քաղաքական խոչընդոտներով ուղեկցվող գործ է, իսկ տուշոնկայի գո՞րծը...»: