Պելեն քննադատել է Նեյմարին, իսկ Նեյմարի պատասխանը չի ուշացել
Վերջին շրջանում լարված են ֆուտբոլի 2 լեգենդների ու նրանց հետնորդների հարաբերությունները: Խոսքը Մարադոնա-Մեսսի ու Պելե-Նեյմար նախկին ու ներկա ֆուտբոլիստների մասին է:
Մասնավորապես, Պելեն նշել է, որ Նեյմարը շատ է սիմուլյացիայի դիմում և դա հատկապես զգացվում էր Աշխարհի առաջնության ժամանակ:
«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստն էլ հարցարզույցի ժամանակ անդրադարձել է այդ հարցին ու նշել, որ ԱԱ 2018-ի ժամանակ ինքը երբեք սիմուլյացիայի չի դիմել:
Ընդգծենք, որ Նեյմարի պատասխանից հետո բրազիլական մի շարք սպորտային կայքեր սկսեցին տեղադրել բոլոր այն տեսանյութերը, որոնցում հստակ երևում է Նեյմարի սիմուլյացիան: