Նոր մանրամասներ Փարիզում տեղի ունեցած պայթյունից․ կա 4 զոհ և 47 վիրավոր
Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք NTV-ից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստները մասնավորապես նշել է․ «Ողբերգական պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Նրանցից 2-ը փրկարարներ են, իսկ 2-ը՝ քաղաքացիներ»։
Նա նաև նշել է, որ կա 47 տուժած, որոնցից 10-ը դեռ գիտակցության չեն եկել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փարիզի Տրիվեզ փողոցում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքը եղել է գազի արտահոսքը։