Դաժան դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ մոխրացած ու գլուխը մարմնից անջատված. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մխիթար Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են մահացածի ինքնությունը, ով նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Ի. Ա.-ն էր: Նա բնակվում էր միայնակ։
Կայքը հայտնում է նաև, որ ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջացել է դրանից, և դեպքի վայորւմ հավաքվածներն էլ ասում էին, որ առաջինը նկատել է շենքը սպասարկող էլեկտրիկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում