Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. բախվել են զորամասի հրամանատարի տեղակալի և ոստիկանի մեքենաները. կա 7 վիրավոր. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Թ. Ս.-ի վարած Infiniti մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հ. Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդներ Թ. Ս.-ն, Հ. Զ.-ն, վերջինիս ողևորներ՝ Նոր Հաճնի բնակիչներ, 17-ամյա Ա. Զ.-ն, 5-ամյա Ն. Զ.-ն, 39-ամյա Թ. Զ.-ն, և ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ, իսկ Հ. Զ.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում