Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում. Շարմազանով
Արձակված Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուրքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։
1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։
2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։
3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։
4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։
5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։
Հ.Գ. Ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը: