Արսեն Վենգերը՝ «Միլան»-ի մարզի՞չ
Վերջին շրջանում իտալական ամենահեղինակավոր ակումբներից մեկը՝ «Միլան»-ը, շատ վատ է հանդես գալիս: Վերջին տուրի պարտությունից հետո օրակարգում մտցվեց նոր մարզչի հարցը:
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից՝ ակումբը բանավոր համաձայնության է եկել լեգենդար մարզիչ Արսեն Վենգերի հետ, ով մոտ օրերս պաշտոնապես կստանձնի ակումբի ղեկը:
Ընդգծենք, որ Վենգերը գործազուրկ դարձավ միայն այս տարի, երբ հեռացվեց «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: