Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ակցիան շարունակվում է
3-4 ակտիվիստ ՀՀ արդարադատության շենքի դիմաց շարունակում են գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ակցիան։ Թեև Մանվել Գրիգորյանն Ակնալճի տարածքից չի տեղաշարժվում, ու տարածքն էլ վերահսկվում է ոստիկանների կողմից, սակայն ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ գեներալից վտանգ կարելի է սպասել։
«Եթե նրա տնից այդքան շատ զենք հանեցին, հնարավոր է, չէ՞, որ նա էլի մի տեղ պահած զենք ունենա ու իր բանդային, հրոսակախմբին տեղն ասի, գնան դիվերսիա իրականացնեն, որի ընթացքում կարող են տուժել, թեկուզ քաղաքացիներ, թեկուզ ոստիկաններ․․․ այսինքն՝ հակապետական քայլեր ձեռնարկի․․․»,-ասաց երիտասարդը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի «բանդա» կամ «հրոսակախումբ» ասելով՝ արդյոք դրանք սահմանը պահած երկրապահ կամավորականնե՞րն են, թե՞ կան էլի մարդիկ, ովքեր ի զորու են, երիտասարդի որակմամբ, դիվերսիա իրականացնել։
Երիտասարդները վստահեցնում են, որ իերնց շարքերը շուտով կհամալրվեն նոր քաղաքացիներով։