Ավիավթար Կոնգոյում․ ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են
Այսօր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում փրկարարական աշխատանքներ են տարվում՝ հայտնաբերելու համար ռուս 3 օդաչուների մարմինները, ովքեր օրեր առաջ Ан-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում աֆրիկյան հեռուստատեսություններին։
Ռուս օդաչուներն աշխատում էին տեղի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ, ովքեր բոլորն էլ զոհվել են։ Զոհերը եղել են տարբեր երկրների քաղաքացիներ։
Հաղորդվում է, որ վթարի պատճառը եղել է վատ եղանակը։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ Ан-26 ինքնաթիռը եղել է տեխնիկապես շատ վատ վիճակում։