Ոստիկանությունը փորձում է ցրել էջմիածինցիների ակցիան (ուղիղ)
Քիչ առաջ Էջմիածնի ճամփան փակող ցուցարարներին մոտացավ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը՝ մի խումբ ոստիկանների հետ։ Նրանք առայժմ հանգիստ զրույցի միջոցով փորձում են ցրել ակցիայի մասնակիցներին։
Վերջիններս չեն ուզում զիջել և պահանջում են դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպում կամ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի լայվը՝ խնդրի լուծման տարբերակի առաջարկով։