Ճապոնիայում տղամարդը 1 տարի տանն է պահել իր մահացած կնոջը
Ճապոնական Ֆուկուակա նահանգում ձերբակալվել է մի թոշակառու տղամարդ, ով մեկ տարուց ավելի իրենց տանն է պահել մահացած կնոջը:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
74-ամյա տղամարդու մահացած կնոջ դիակը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ տղամարդը ստիպված է եղել իր տունը լքել, քանի որ այն պետք է քանդվեր՝ նոր տուն կառուցելու համար:
Պարզվել է, որ տարեցները օրինական ամուսիններ չեն եղել և դեռ պարզ չէ, թե ինչու է տղամարդը որոշել հողին չհանձնել մահացած կնոջը: