Հրապարակի տոնածառի մոտ 86-ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տվյալներով, երեկ, ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Ոստիկանության ծառայողներն անմիջապես ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում