Պուտինի ասուլիսին ներկա կգտնվեն հազարավոր լրագրողներ
Հինգշաբթի օրը տեղի կունենա ավանդական դարձած՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամլո ասուլիսը:
Այդ մասին հայտնել է նախագահ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ նախագահը շուրջ երեք օր կպատրաստվի մեծ մամուլի ասուլիսին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, նախագահի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել են հազարավոր տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: