Միայն 2017 թվականին ԱՄՆ-ում հրազենից մահացել է մոտ 40 հազար մարդ
ԱՄՆ-ում հրապարակվել են տարեկան հրազենից մահացող քաղաքացիների թվի վերաբերյալ տվյալներ: Այդ մասին տեղեկանում ենք BBC-ից:
Ըստ այդ տվյալների՝ վերջին հիսուն տարում այդ թիվը հասել է առավելագույնի: 2017 թվականին հրազենից մահացածների թիվն ամենամեծն է եղել վերջին հիսուն տարվա ընթացքում՝ հասնելով 39 773-ի:
Այդ թիվը հազարով ավելի է 2016 թվականի համեմատ: Նշված թվի երկու երրորդը բաժին է ընկնում ինքնասպանություններին: Այս տվյալը ևս առավելագույնն է՝ 1968 թվականից ի վեր: