Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ
Արցախի նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։
Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի կայքից: