Չինաստանում մահապատժի է դատապարտվել 12 մարդու կյանք խլած վարորդը
Չինաստանում մահապատժի են դատապարտել վարորդին, ով այս տարվա սեպտեմբերին կանխամտածված մեքենայով մխրճվել էր մարդկանց մեջ, ինչի հետևանքով 12 հոգի զոհվեց, ևս 43 մարդ վիրավորվեց:
Հանցագործությունից հետո վարորդը նշել է, որ այսկերպ փորձել է հասարակությունից վրեժ լուծել:
Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է և դատարանում ընդունել իր մեղքը: