Իբրան մնում է ԱՄՆ-ում
«Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը չի տեղափոխվի Եվրոպա: Այդ մասին տեղեկանում ենք ամերիկյան մի շարք սպորտային պարբերականներից:
Պարբերականները նշում են, որ արդեն իսկ կա բանավոր համաձայնություն այն մասին, որ հաջորդ մրցաշրջանում Զլատանը ևս կկրի ամերիկյան ակումբի մարզաշապիկը, իսկ նրա աշխատավարձը զգալիորեն կավելանա:
Հավելենք, որ մինչև վերջերս խոսվում էր այն մասին, որ Իբրահիմովիչը կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Միլան», սակայն ինչպես տեեսնում ենք, կարծես թե այդ տեղափոխությունը չի կայանա: