«Իմ մասին տարածված լուրերը սուտ են և հերյուրանք». «Զորեղ ապագա» ԲՀԿ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)
«Զորեղ ապագա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Մարտիրոսյանն արձագանքել է իր մասին տարածված լուրերին, թե աշխատավարձ չի տալիս մարդկանց ու նրան հնարավոր չէ գտնել:
Նա NEWSPRESS.am-ին տված իր հարցազրույցում նկատեց, որ հիմա գործերով գտնվում է Երևանում, բայց միշտ գիշերում է տանը, ու բոլորն էլ գիտեն՝ ինչպես գտնել իրեն: Նա պարզաբանեց նաև, թե ինչի հետ է կապված աշխատավարձի ուշացումը:
Արամ Մարտիրոսյանը նաև կասկածներ ունի, որ իր մասին տարածված հերյուրանքները քաղաքական նկատառումներ ունեն: Չի բացառվում, որ առաջիկայում նա նաև հանդես գա ասուլիսով, իսկ մինչ այդ արձագանքեց իր մասին շրջանառվող լուրերին ու մասնավորապես անդրադարձավ Գեղամասարի բնակչուհի Թամարա Գասպարյանի՝ կայքերից մեկին տված իր հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, թե կազմակերպության նախագահ Արամ Մարտիրոսյանն իրեն աշխատավարձ չի տալիս և սպառնացել է իրեն:
Մանրամասները՝ տեսանյութում