Ինչով պայմանավորված կլինի աշխարհի տնտեսական աճի նվազումը՝ 2019 թվականին
Հայտնի Bloomberg գործակալությունը հաշվարկել է բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են բացասաբար ազդել 2019 թվականին համաշխարհային տնտեսական աճի վրա:
Ըստ այդ հաշվարկի, տնտեսական աճի վրա զգալիորեն բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծագած տնտեսական պատերազմը: G20-ի գագաթնաժողովի ժամանակ երկու պետությունները խաղաղության հուշագիր ստորագրեցին, սակայն պարզ չէ՝ որքան այն կգործի:
Հաջորդ ռիսկային գործոնը Իտալիայի և Եվրամիության միջև եղած տարաձայնություններն են: Վերջինս պահանջեւմ է, որպեսզի Իտալիան փոքր-ինչ կրճատի իր ծախսերը: Եվ վերջապես, համաշխարհային տնտեսական աճին կարող է խանգարել Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունից դուրս գալը: